-
08.10.2014|
12:10
Մայնի Ֆրանկֆուրտում տեղի է ունեցել Գրքի միջազգային տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը:
-
08.10.2014|
12:08
2014-ի Նոբելյան մրցանակը ֆիզիկայի գծով շնորհվել է կապույտ լուսադիոդների գյուտարարներին, որոնց միջոցով հնարավոր է ստանալ սպիտակ լույսի նոր, էներգախնայող և տևական աղբյուր:
-
08.10.2014|
12:03
Գերմանիայի երկու քաղաքներում՝ Համբուրգում և Ցելլեում, բախումներ են տեղի ունեցել քուրդ-եզդիների և մահմեդականների միջև:
-
08.10.2014|
11:59
Twitter-ի միկրոբլոգային սպասարկման ծառայությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամերիկյան կառավարության՝ վիճարկելու համար վերջերս ընդունված օրենքները համացանցում վերահսկողության վերաբերյալ:
-
07.10.2014|
21:51
Եռյակի այսօրվա նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ասաց, որ քննարկվել են հանրահավաքի քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր:
-
07.10.2014|
21:49
Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստի օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն է եղել։ Խորհրդի 10 անդամները Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։
-
07.10.2014|
21:48
Երևանի 2796-ամյակի տոնակատարությունների Հայաստան կժամանեն 40 քաղաքներից պատվիրակություններ։
-
07.10.2014|
21:41
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պնդելով, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը և խոչընդոտում է իր՝ որպես ԱԺ պատգամավորի լիազորությունները.
-
07.10.2014|
21:38
Կտրուկ նվազել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը։
Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս օգոստոսին՝ նախորդ օգոստոսի համեմատ ֆիզիկական անձանց՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումները կրճատվել են 9 տոկոսով (2014-ի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013-ի օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց):
-
07.10.2014|
19:04
«Աստված տա բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպես Ադրբեջանի», - ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մինսկ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների մեկնարկին: